Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նախարարը «ԲՀԿազրկում» է սպորտի ոլորտը

Նախարարը «ԲՀԿազրկում» է սպորտի ոլորտը
07.06.2013 | 00:17

Երբ սպորտի և երիտասարդության նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, ակնհայտ էր, որ նա ազատվելու է նախարարության ԲՀԿ-ական «կաստայից»: Այս մասին նեղ շրջապատում ասել է անգամ նախարարը, որ պետք է ազատվել «բհկականացված» սպորտից:
Արդյունքը շատ սպասել չտվեց: Երեկ աշխատանքից ազատվեցին սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը և, իր դիմումի համաձայն, փոխնախարար Սամվել Խաչատրյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սա միակ փոփոխությունը չէ. Յուրի Վարդանյանը պատրաստվում է հիմնովին փոխելու նախարարության «մարտավարությունը» և կադրային քաղաքականությունը: Սակայն նույն աղբյուրի պնդմամբ, նորանշանակ նախարարը մտադիր չէ նաև կտրելու բոլոր կապերը ԲՀԿ ղեկավարի հետ, քանի որ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական «հոսքերը»` ուղղված սպորտին, այս պահին խիստ անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար: Այսինքն, կրճատվել է ԲՀԿ-ի ներկայությունը, մնացել է միայն ֆինանսական աջակցությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ